Սյունիքում պարեկները տուգանել են Գորիսի, Կապանի ու Մեղրիի քաղաքապետերին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները Սյունիքի մարզում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների:

Ինչպես հայտնում է կայքը, պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:

Նշվում է, որ մարզում նվազել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, քչացել՝ մգեցված ապակիներով ավտոմեքենաների թիվը,բացի այդ՝ Սյունիքում 1 շաբաթ գործուղման է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում