Բեռնատարների մասով համաձայնություն չի եղել. Բադասյանը՝ Մարգարայի անցակետը գործարկելու մասին

«Ես մի անգամ ասել եմ, որ աքսիոմատիկ ճշմարտություն է՝ բաց սահմանը ավելի լավ է, քան փակ սահմանը: Իհարկե, այդտեղ կարող են լինել թե՛ դրական կողմեր, թե՛ բացասական, բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետի բացման մասին:

«Բեռնատարների մասով համաձայնություն չի էլ եղել, խոսքը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների մասին»,- նշեց նա:

Կիսվել սոց․ ցանցերում