Ավտոտնակում կայանված «Մերսեդես»-ում հրդեհ է բռկնվել, այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանեսովի փողոցի տներից մեկի ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում ավտոմեքենա կա:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Այրվել է Ավանեսովի փողոցի 12 հասցեում գտնվող Արսեն Բալաբեկյանին պատկանող ավտոտնակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ, և կենցաղային իրեր:

Կիսվել սոց․ ցանցերում