Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. Զոհը և 4 վիրավորները ՌԴ քաղաքացիներ են

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավոտճանապարհի Սառնակունք-Սպանդարյան գյուղերի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ:

Ոստիանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը երիտասարդ աղջիկ է, նա և վիրավորները ՌԴ քաղաքացիներ են:

Կիսվել սոց․ ցանցերում