Գերմանիայի հավաքականը պարտվեց թпւրքերին (տեսանյութ)

Եվրո-2024-ի կազմակերպիչ Գերմանիայի հավաքականը Բեռլինում տեղի ունեցած ընկերական խաղում ընդունեց եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած Թուրքիայի հավաքականին եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան Կայ Հավերցն (տեսանյութ) ու Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ)։ Թուրքիայի թիմի գոլերը խփեցին Ֆերդի Կադիօղլուն, Քենան Յիլդիզը եւ Յուսուֆ Սարին։

Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 21-ին ընկերական հանդիպում կանցկացնի եզրափակիչ փուլի ուղեգիր ապահոված Ավստրիայի հավաքականի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում