Պետք է հասկանան՝ եթե կա որոշում, չենթարկվելու հնարավորություն չկա. Ավինյանը՝ շինհրապարակների կահավորման մասին

«Երևան քաղաքաում շինարարական հրապարակների կազմակերպման շրջանակներում փոշեկլանիչ ցանցով կահավորման ենթական բազմաբնակարան բնակելի շենքերի թիվը 213 է»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Քաղաքաշինության և հողի վերհսկողության վարչության ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը:

Նա նաև նկատեց, որ այս պահին ամբողջությամբ փոշեկլանիչ ցանցով կահավորված 11 օբյեկտ ունենք  և սեպտեմբերի 1-ից՝ ավագանու որոշամ ուժի մեջ մտնելուց հետո 257 արձանագրություն շնհրապարակների կահավորման խախտումների վերաբերյալ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով ասաց. «Շատ ցածր տոկոս է: Նշանակում է, որ մենք մեր աշխատանքում թերանում ենք, 213-ից ընդամենը 11-ը նշանակում է, որ վերահսկողությունը թույլ է, կրկնապատկել և հաջորդ շաբաթ նորից ներկայացնել թիվը»:

Ասատրայնն ասաց, որ խնդիրներից մեկը տուգանքի չափն է, որը կազմում է 70-100 հազար դրամ:

Ավինյանն էլ առաջարկեց ջանք ներդնել, որպեսզի կառոցապատողները հասկանան, որ այս մասով կա որոշում և դրան չենթարկվելու հնարավորություն չկա. «Կառուցապատողները պետք է հասկանան, որ գնահատելու ենք իրենց կատարած աշխատանքն ու կարգապահությունը և հետևապես մեր վերաբերմունքն էլ ձևավորելու ենք համապատասխան ձևով»:

Կիսվել սոց․ ցանցերում