Նոյեմբերի 20-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սպիտակի, Արագածի, Մեղրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև:
Ճամբարակի, Ապարանի, Վանաձորի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում անձրև է։
Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ են անում երթևեկել ձմեռային անվադողերով:
