Կարծում ենք, եգիպտացորեն բոլորն են սիրում։ Արդյո՞ք գիտեիք, որ հնարավոր է եգիպտացորեն պահել նաև ձմռան համար՝ պատրաստելով դա տնային պայմաններում։
Եգիպտացորենի մարինացման համար չենք օգտագործում պղպեղ, դափնետերև և այլ համեմունքներ, որպեսզի պահպանվի բնական համը։
Այսպիսով, ահնրաժեշտ է․
եգիպտացորեն՝ 10 հատ
աղ՝ 3ճ․գ․
շաքարավազ՝ 2ճ․գ․
ջուր՝ ըստ ճաշակի
Ինչպես պատրաստել․
Հեռացնել եգիպտացորենի տերևները, թելիկները, կտրել պոչիկները։ Լվանալ հոսող ջրի տակ։ Դնել սրբիչի վրա և թողնել, որ չորանա։
Մաքուր ու չորացած եգիպտացորենը տեղավորել երկու հատ 3լ բանկաների մեջ։ Յուրաքանչյուր բանկայի մեջ 1․5 ճ․գ․ աղ և 1ճ․գ․ շաքարավազ լցնել։
Կաթսայի մեջ մաքուր ջուր լցնել, հասցնել եռման աստիճանի։ Լցնել բանկաների մեջ և ծածկել կափարիչով։
Այժմ բանկաները տեղավորել կաթսայի մեջ՝ մեջը նախապես սրբիչ դնելով։ Տաք ջուր լցնել կաթսայի մեջ և դնել կրակին։ Եռալու պահից սկսած սպասել կես ժամ։
Բանկաները հանել ջրից, հերմետիկ փակել, թափահարել, որ աղն ու շաքարավազը լուծվեն։ Թողնել, որ սառեն սենյակային ջերմաստիճանի ներքո։
Բարի ախորժակ։