Սպիտակի ոլորաններում «Rav 4-»-ը կոտրել է ճանապարհի ցուցանակն ու գլխիվայր հայտնվել ձորում

նոյեմբերի 21-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Գարեգին Մկրտչյանը իր վարած Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենայով Սպիտակի ոլորաններում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված՝ երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և մոտ 6 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Կիսվել սոց․ ցանցերում