Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Խորվաթիան ձեռք բերեց Եվրո-2024-ի ուղեգիր և դարձավ վերջին հավաքականը, որը ձեռք բերեց ուղեգիր ընտրական փուլում։
Վերջին երեք ուղեգրերը կխաղարկվեն գարնանը՝ փլեյ-օֆֆ փուլում։
Հայաստանի հավաքականը D խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ վաստակելով 8 խաղում 8 միավոր։
Ընտրական փուլի՝ սեպտեմբերի 11-ին Երևանում կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպմանը ազգային հավաքականը 1։0 հաշվով պարտվել էր աշխարհի բրոնզե թիմին:
