«Ուզում եմ շեշտել, որ բռնությունը իր բոլոր դրսևորումներով մեզ համար մերժելի է ու անընդունելի և ավագանու նիստերի դահլիճում և դահլիճից դուրս լինի դա ֆիզիկական բռնություն, թե խոսքով դա ուղղակի անընդունելի է, և համապատասխան միջոցներ պետք է ձեռնարվեն, որպեսզի բռնությւնը այս դահլիճում տեղ չունենա»:
Այս մասին երեկվա միջադեպերի պատճառով այսօր տեղափոխված ավագաու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ըստ մեր կանոնակարգի մեր քննարկվող հարցերը, տրվող հարցերը, հնչող ելությները պետք է վերաբերեն այն հարցերին, որոնք կան օրակարգում: Կխնդրեմ բոլորին այս ընդհանուր կանոները պահպանել:
Ուզում եմ հատուկ շեշտել, որ այդ տեսակ՝ երեկվա նման տեղի ունեցած միջադեպերը կանխելու համար անձամբ չեմ նայելու մեր խմբակցության ավագանին է, թե ընդդիմադիր խմբակցության ավագանին, բոլորին հավասարաչափ և հավասար վերաբերմունք է լինելու և հետևապես ուզում եմ երեք զգուշացում տալ, տիկին Սոնա Աղեկյնաին, տիկին Նաիրա Հայրապետյանին, և տիկին Անի Խաչատրյանին»,- ասաց Ավինյնաը:
Քաղաքապետը նաև խնդրեց գնահատել այն հետևանքները, որ խոսքը կարող է ունենալ, որովհետև խոսքը եթե պարունակում է բռնություն, ինչ-որ փուլում վերածվում է բռնության. «Ուզում եմ հատուկ նաև նախազգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին, բոլոր նրանց ովքեր մասնակցել են այդ հրմշտոցներին, և ուզում եմ շեշտել, որ իրենց նույնպես հետագա որևէ նմանատիպ արարք չի ներվելու»:
