Եթե մենք բոլորս այստեղ խնդիրներ չենք լուծելու, վստահաբար այս ավագանին կարելի է ցրել․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկվա միջադեպերի պատճառով այսօր տեղափոխված ավագանու նիստի ժամանակ հորդորեց ընդդիմադիր ավագանու անդամներին չխոսել շանտաժի լեզվով՝ արձագանքելով մասնավորապես «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին, երբ վերջինս իր ելույթում հայտարարեց, թե թաղապետերի պաշտոնակության հարցը չբարձրացնելու դեպքում խմբակցությունը մյուս ոչ իշխանական խմբակցությունների հետ քվորում և նիստ չի ապահովի։

«Քաղաքային իշխանությունը չունի քվորում, առանց մեզ դա չի լինելու, ընդդիմության հետ այս ռասկլատի դեպքում հանդուգն պետք չի խոսել, մեզ սպառնալու փոխարեն, միջանցնքերում թաղապետերը հարձակվում են մարդկանց վրա ոհմակով, տվեք հստակ գնահատական»,– ասաց նա՝ իշխող խմբակցությանը անվանելով նաև «արբանյակային ուժ»։

Ավինյանը արձագանքելով Սուքիասյանին ընդգծեց․ «Խոսում եք այն մասին, որ զուսպ եք և հանդուրժողականություն եք դրևսրում, հետո վիրավորում եք մի քաղաքական ուժի, որն այստեղ նստած է ու անվանում եք «արբանյակ»։ Ես փչացած հեռախոս չեմ այստեղ, եթե ասում եմ, որ պետք է քննարկենք հարցերը, նշանակում է, որ պետք է քննարկենք հարցերը, մեզ հետ շանտաժի լեզվով պետք չէ խոսել, որովհետև ինչքան այս ավագանու նիստերը մեզ են պետք, այնքան էլ ձեզ և ձեր ընտրողներին։ Եթե մենք բոլորս այստեղ խնդիրներ չենք լուծելու, վստահաբար այս ավագանին կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների, եթե մեր համագործակցությունը չստացվեց, ես շեշտել եմ՝ մենք նոր ընտրություններից չենք վախենում և այդ հաթաթաների լեզվով մեզ հետ չխոսեք, մենք ձեզ հետ այդ լեզվով չենք խոսում»։

Քաղաքապետը ավագանու անդամներին պարզաբանեց՝ եթե ագրեսիայի հարուցիցչ խոսքը լինի ավելի զուսպ, ապա նմանատիպ խնդիրներ չեն լինի։

Կիսվել սոց․ ցանցերում