Ռուսաստանն արդեն պարտվել է. Բшյդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտվել է Ուկրաինայի դեմ պատերազմում, քանի որ չի կարող հասնել իր սկզբնական նպատակին։

Այս մասին նա հայտարարել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարների հետ գագաթնաժողովից հետո, հայտնում է CNN-ը։

«Ռուսաստանն արդեն պարտվել է։. Նա չի կարողանում հասնել այն սկզբնական նպատակին, որի մասին հայտարարում էր։ Դա անհնար է»,- ասել է Բայդենը։

Միաժամանակ նա «ծիծաղելի» է անվանել Պուտինի փաստարկը Ուկրաինա ներխուժման վերաբերյալ։

«Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծված պատերազմը «միայն եվրոպական խնդիր չէ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ներխուժում չի եղել», — հավելել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում