Բնակիչներն ահազանգում են, իսկ տեսչական մարմնից պատասխանում են, որ կովի թրիքը վտանգավոր չէ

Lragrogh.com-ի խմբագրություն էին զանգահարել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչները, ըստ որոնց՝ այնտեղ գտնվող կոնյակի գործարանի հետեւում աշխատեցնում են ֆերմա։ Բնակիչները խնդրում են, որ այդ ֆերման տեղափոխեն, քանի որ իրենց տների դիմաց բերում, կովի թրիք են լցնում, հոտը տարածվում է ողջ շրջակա տարածքում, անհարմարություններ պատճառում իրենց, հատկապես՝ բակում խաղացող երեխաներին։

Զանգահարեցինք Աբովյանի համյանքապետարան, այնտեղից մեզ հայտնեցին, որ այդ խնդրին շուտով լուծում կտան։

Մեզ   հետաքրքրում էր նաեւ, թե ինչպես է վերաբերում այդ խնդրին ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական  մարմինը։ Տեսչական մարմնից էլ պատասխանեցին, որ նախ պետք է հասկանան, թե ինչի մասին է խոսքը, ով է տնտեսվարողը, որքանով է մեր բարձրաձայնած ահազանգին ընթացք տալն իրենց իրավասությունների շրջանակներում, բնապահպանական խախտո՞ւմ է, դա թե՞ ոչ։ Մեր դիտարկմանը, թե կովի թրիքը տանում, լցնում են մարդկանց տան առջեւ, դա խախտո՞ւմ չէ, տեսչական մարմնի լրատվական ծառայության աշխատակիցն արձագանքեց՝ թրիքը վտանգավոր չէ։ Նա մեր զրույցի ժամանակ համառորեն պնդում էր, որ հարցերն  ուղարկենք գրավոր, որպեսզի իրենք սպառիչ պատասխան տան։

 

Տեսչության փոխարեն հերիք չի մենք ենք հայտնաբերում խնդիրը և տեղեկացնում իրենց,որ գնան զբաղվեն, մի հատ էլ մեզ ասում են՝ գրավոր դիմեք։

Ձեր գործն էլ պետք է մե՞նք անենք։

https://www.facebook.com/ecoinspect.am

https://www.facebook.com/babayaneduard3?mibextid=LQQJ4d

 

 

Կիսվել սոց․ ցանցերում