Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար: Այս մասին հայտարարել է ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ Հակոբավանքից տեսաուղերձով դիմելով ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Արայիկ Հարությունյանը, ով այսօր կրում է ամենամեծ պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար, վաղ, թե ուշ ստիպված է լինելու պատասխանել իրեն ուղղված բոլոր հարցերին։ 6 ամիս առաջ, երբ լքեցի պաշտոնը, ասացի՝ եթե իսկապես նախագահը պատրաստ է պայքարել, պատրաստ է դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար, մենք բոլորս պետք է կանգնենք նրա կողքին։ Ցավոք սրտի, Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ոչ հրամանատար։
Խոսքը Ձեր համար արժեք չունի։ Դուք կարծում եք, որ փողով ու պաշտոնով կարող եք ամեն ինչ իշխել, բայց Դուք սխալվում եք»,- հայտարարել է Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.