Ինչի՞ց եք վախենում ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ նոր «Հոկտեմբերի 27»-ի՞ց, թե ՌԴ-ից կախյալ լինելուց. քաղաքագետի հարցը վարչապետին

«Ամենամեծ ձեռքբերումը պիտի համարեմ ՀՀ-ում ժողովրդավարությունը և Հայաստանի որպես ժողովրդավարական երկրի իմիջի հաստատումը միջազգային հանրության շրջանում»:

Այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե ո՞րն եք համարում հետհեղափոխական Հայաստանում ձեր քաղաքական ձեռքբերումը, և ի՞նչ եք անում, որ ՀՀ-ում բույն դրած 5-րդ շարասյունը ամբողջությամբ արմատախիլ արվի:

«5-րդ շարասյան հետ կապված, ասեցիք արմատախիլ անել, խնդիրը միայն արմատախիլ անելը չէ, խնդիրն այն է, որ հող չլինի որպեսզի այն բույսը՝ մոլախոտն աճի»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով քաղաքացու երկրորդ հարցին՝ թե ի՞նչն է ձեզ խանագարում որպեսզի վերջնականորեն կայացնեք և հրապարակեք ՀԱՊԿ-ից դուրս գալու տեքստը Փաշինյանը պատասխանեց.

«Կարծում եմ, եթե ՀՀ շահերից բխող որևէ որոշում կայացնելու առոմով քաղաքական կամքի բացակայություն լիներ, հենց թեկուզ ՀԱՊԿ-ի հետ կապված նույնիսկ այն հայտարարությունները, այն վերապահումներոը, որ մենք հրապարակայնորեն թափանցիկ ձևով հայտնում ենք ՀԱՊԿ գործունեության հետ կապված չէինք անի. ուրեմն կա քաղաքական կամք ըստ անհրաժեշտի ՀՀ շահերից բխող որոշում կայացնել, կկայացնենք արդյո՞ք ՀԱՊԿ-ց դուրս գալու որոշում, մենք կողմնորոշվելու ենք ելնելով ՀՀ պետական շահերից, մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է»:

Վարչապետի խոսքով՝ այս պահին արձանագրումներն ասում են, որ ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգոծությունը չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամաբ նրանց ունեցած պարտավորությունները, այսիքն այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին և մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձևով:

«Եթե մենք ՀԱՊԿ-ից չենք կարողանում մեզ անհրաժեշտ աջակցութուն ստանալ, մյուս կողմից ուրիշ տեղերից աջակցություն ստանալու և համագործակցելու համար ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է, մենք պետք է ՀՀ շահերից ելնող որոշումներ կայացնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյնաը:

Կիսվել սոց․ ցանցերում