Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական չորրորդ գանգատի մեջ լրացում է նախապատրաստում ՄԻԵԴ-ում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
Լրացումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների վերականգնմանը:
Լրացված հայցը ներկայացվելու է առաջիկա ամիսներին, ժամկետը դեռ հստակ չէ:
Նշենք, որ չորրորդ գանգատն ամբողջությամբ վերաբերում է Լաչինի ապօրինի շրջափակմանն ու տեղի ունեցած դեպքերին, միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների խախտումներին:
