«Ռուսաստանի Դաշնության հրապարակային դիրքորոշումն է, որ հայկական վարորդական իրավունքներով ազատ աշխատելու հնարավորություն Ռուսաստանի հայերին չի տրամադրվում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզուն հատուկ կարգավիճակ չունի կամ պետական կարգավիճակ չունի»,- այս մասին քաղաքացիների հարցերին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեց նաև իր՝ պատգամավոր եղած ժամանակ այս խնդրի արդիական լինելու մասին՝ նշելով, որ այն ժամանակ ևս ռուսական կողմն ասել է, որ ռուսաց լեզվին տրվի հատուկ կարգավիճակ, որպեսզի այդ հարցը ՌԴ հայերի համար լուծվի։
Վարչապետը նկատեց նաև, որ հայ վարորդների՝ ՌԴ-ում Հայաստանի վարորդական իրավունքներով աշխատելու հնարավորությունները սահմանափակելը հակասում է նաև ԵԱՏՄ սկզբունքին, որովհետև ԵԱՏՄ գործունեության ամենակարևոր առանձնահատկությունն ու հիմնարար պայմանավորվածություններից են կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը և ազատ հնարավորությունը՝ աշխատել ԵԱՏՄ տարածքում։
Փաշինյանն ասաց, որ այդ ուղղությամբ կշարունակեն աշխատել ռուսաստանցի գործընկերների հետ, ու նշեց՝ դժվար է պատկերացնում հայերենից բացի որևէ այլ լեզու ՀՀ-ում ունենա պաշտոնական կարգավիճակ։
Մանրամասն՝ տեսանյութում
