Ալեքսանդր Պետրակովը հաշվետվություն է ներկայացրել ՀՖՖ գործկոմին

Նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված է եղել 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն են ստացել հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանել է բոլոր հարցերին:

ՀՖՖ գործկոմի անդամները հաջողություն են մաղթել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում:

Կիսվել սոց․ ցանցերում