Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 25-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-26-ին, 28-ին՝ 15-20 մ/վրկ, 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում` նոյեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 15-18մ/վրկ արագությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +14+16։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +7+12,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+10,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+14,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +7+11,
Լոռի՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +11+16,
Տավուշ՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +12+16,
Արարատ՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+17,
Արմավիր՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+16,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+22,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+18:
