Ինչո՞ւ ենք ֆինանսավորում 9 ամսվա կտրվածքով ցածր կատարողական ունեցող ծրագրերը․ Մանավազյանի հարցը՝ ֆինանսների փոխնախարարին

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվում էր պետական բյուջեի կատարման 9 ամսվա հաշվետվությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը քննարկման ընթացքում հարց ուղղեց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանին․ «Ցածր կատարողական ցուցանիշների լինելու ծրագրերի մասով, այդ ծրագրերը, եթե ունեն 9 ամսվա կտրվածքով ցածր կատարողական, ինչո՞ւ են 24 թվականի բյուջեի մեջ ներառված, անգամ ոչ թե 2023 թվականի գումարի չափով, այլ  մի բանն էլ ավելին, եթե ունենք թերկատարում տարվա կտրվածքով, ինչո՞ւ ենք 2024 թվականի համար պլանավորում և այդ ծրագրերին ֆինանսավորում»։

Փոխնախարարը նկատեց․ «Ծրագրերը, որոնք իրականացնում ենք դրանք Կառավարության սահմանված առաջնահերթ ծրագրերն են։ Մենք չենք կարող մի տարվա կամ մեկ եռամսյակի ցածր կատարողականով դադարեցնել կամ չֆինանսավորել դրանք, այլ պետք է միջոցներ ձեռնարկենք, որ այդ ծրագրերը կատարվեն և պարզենք պատճառները, բայց դադարեցնել կապիտալ ծախսերը չենք կարող։ Խնդիրը պետք է լուծել։ Եթե կպարզենք, որ առհասարակ որևէ ձևով չունենք հնարավորություն այդ ծրագրերը իրականացնելու համար, մենք այդ հարցը կդիտարկենք, բայց կարևոր են, որ առաջնահերթություն հանդիսացող ծրագրերը իրականացվեն արդյունավետ կերպով, հաճախ խնդիրները հասկանալով»։

Արձագանքելով Սիրունյանին՝ Մանավազյանը ընդգծեց․ «Մեկ կամ երկու տարվա ծրագրերի մասին չէ խոսքը, մասնավորապես կոշտ թափոնների մասով ունենք նման ցուցանիշի թերկատարում, ջրամբարների մասով ունենք խնդիր, ի՞նչ միջոցներ ենք ձեռնարկում, որ գումարը դնում ենք այդ հոդվածների տակ և գալիս ենք 9–րդ ամսվա ցուցանիշով և ներկայացնում ենք, որ չունենք այդ ապահովումը և հաջորդ տարվա համար որևէ բան նորից չենք պլանավորում, հինգ տարի շարունակ նույն խնդիրն ունենք։ Խնդրում եմ ասեքէ ինչումնն է խնդիրը»։

Ֆինանսների նախարարության ներկաայցուցչի խոսքով՝ եթե գերատեսչությունները ներկայացնում են փաստաթղթեր, թե ինչու են այդ ծրագրրեը դանդաղ  ընթացել, որոշ դեպքերում կան միջազգային համաձայնագրեր, հարցը դրվում է կոմպլեքսի մեջ։ Ըստ նրա՝ հանարվոր չէ չֆինանսավորել այդ ծրագրերը, քանի որ նման քայլի դեպքում ոլորտում ծրագրեր չեն լինի։

Կիսվել սոց․ ցանցերում