Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել են վարկային և ծրագրի իրականացման համաձայնագրերը:
«Սա քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է, որը կիրականացնենք միջազգային մեր գործընկերների հետ համատեղ»,- գրել է Ավինյանը:
