ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Աշխարհի ամենամեծ այսբերգը շուտով կարող է փլուզվել

Աշխարհի ամենամեծ՝ A23a այսբերգը շուտով կարող է փլուզվել: Այն Անտարկտիդայից պոկվել է դեռևս 1986 թվականին և ավելի քան 30 տարի գտնվել է ծանծաղուտում արգելափակված:

Այժմ այն դուրս է եկել Հարավային օվկիանոսի բաց տարածքներ: Այս պահին A23a-ի մակերեսը մոտ 4170 քառակուսի կիլոմետր է, ինչը երկու անգամ գերազանցում է, օրինակ, Սանկտ Պետերբուրգի տարածքը․ համեմատում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Լուսանկարը հրապարակել է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտական ​​ինստիտուտը։

Կիսվել սոց․ ցանցերում