Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, կամ Շուշի կամ Բաքու ու այն տեղերը, որոնք պատմականորեն եղել են հայկական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բայց մենք պետք է հասկանանք, որ խոսելով խաղաղության պայմանագրի մասին` ուղղակի խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, թե իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության: Խաղաղությունը պետքէ կառուցվի այսօր` բացառելով ատելության խոսքը, բացառելով էթնիկ զտումները:
Արցախում 50 հայ չի մնացել, ռուսներն ասում են ոչ մի սադրանք, կրակոց չկա: Գալու է ժամանակ, և դա ինքնաբերաբար է լինելու, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողք, պետք է առևտուր անեն»,- ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում:
