Բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը պատմել է սննդային սխալի մասին, որը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Բժշկի խոսքով՝ աղիների, թոքերի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել բավարար քանակությամբ բջջանյութ։ «Սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը գրեթե ամբողջությամբ ներծծվում են վերին մարսողական համակարգում, և աղիքներում մնում է միայն բույսերի մանրաթելը», — ասում է Վյալովը:
Գաստրոէնտերոլոգն ընդգծել է, որ բանջարեղենում պարունակվող բջջանյութը կարգավորում է աղիների աշխատանքը, ինչն էլ իր հերթին օգնում է խուսափել նորագոյացությունների առաջացումից: Բժիշկները հատկապես առողջության համար վտանգավոր սովորություն են համարել տապակած մսի չարաշահումը, եթե դրա հետ ոչ բավարար քանակությամբ կանաչի են օգտագործում: Վյալովը հավելել է, որ մշտական սթրեսներն ու մեկ տեղում երկար նստելու սովորությունը նույնպես կարող են քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ: