Սիրելի՛ ուսանողներ,
Խորհրդարանը 2024 թվականի փետրվարից իր դռները կբացի «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ի եւս 15 մասնակցի համար: Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 1-ը: Հանրային քաղաքականության մասին լավ պատկերացում ունեցող, նախաձեռնող եւ մոտիվացված, կազմակերպչական եւ վերլուծական հմտություններ, խորհրդարանական ժողովրդավարության նկատմամբ հետաքրքրություն ունեցող երիտասարդնե՛ր, շտապեք դիմել այս ծրագրին:
Սիրելի՛ երիտասարդներ, մեզ համար շատ կարեւոր է, որ դուք լավ պատկերացում ունենաք եւ ուղղակիորեն ներգրավվեք խորհրդարանի աշխատանքներին ու մեր երկրի համար կարեւոր որոշումների կայացմանը:
