Գորիսում 6 միլիարդ դրամի շինարարություն է կատարում, որից 3 միլիարդը կառավարությունն է տալիս, Փաշինյանը եկել էր ստուգելու աշխատանքները, News.am–ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով իր հասցեին քննադատություններին, որ չնայած ինքը ընդդիմադիր է, բայց դիմավորել է Փաշինյանին:
«Քննարկողների մասին մի քանի բան կասեմ, նախ առաջինը՝ ո՞վ են իրենք, որ պիտի այսօր որոշեն՝ ես ինչ պիտի անեմ, կամ չանեմ: Ոչ իրանց ապրած կյանքը, ոչ էլ իրենց կարգավիճակը, թույլ չեն տա, որ իրենք այսօր արտահայտվեն: Իրենք պատերազմի ժամանակ իրենց կնոջ փեշի տակ են թաքնվել…»,- ասել է նա:
«Մենք էն մարդիկ չենք, որ ֆեյսբուքի հարթությունում հարցեր են լուծում: Խորհուրդ կտամ՝ հեռու մնալ, եթե չեն ցանկանում իրենց ծնոտի հետ պրոբլեմ ունենալ, ոչ էլ իրենք այնքան կան, որ որոշեն՝ ես ինչ անեմ: Ես 30 հազար մարդու համար պատասխանատվություն եմ կրում եւ այդքան մարդ ինձ են վստահել, որ իրենց կյանքի որակը բարելավեմ»,– շարունակել է նա: