Հայտնի է ձմռան ամենաոճային գունավորումը

Նորաձևության աշխարհի փորձագետները նշել են այս ձմռան հիմնական գույնը, որը երկար ժամանակ չի կորցնի իր դիրքերը և կօգնի ցուրտ սեզոնն իսկապես հարմարավետ դարձնել։

Պղնձի երանգները հավերժ դասական են, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են թրենդների մեջ և ստանում նոր զարգացումներ։ Այս տարի այն ներկայացավ տաք գույներով։

Ինչ է bropper ներկումը

Bropper (brown+copper) շագանակագույնի և պղնձի համադրություն է, ավելի մուգ ու խորը, հետևաբար, ավելի բնական։ Կատարյալ ընտրություն բոլորի համար, ովքեր ցանկանում են մի փոքր կրակ ավելացնել իրենց մազերին, բայց վախենում են ուղիղ կարմիր երանգներից։ Bropper-ն այնքան էլ պայծառ տեսք չունի:

Գունավորումը հարկ է թարմացնել անհրաժեշտության դեպքում․ տեխնիկան ինքնին կարելի է կրկնվել չորս ամիս հետո, իսկ երանգավորումը՝ յուրաքանչյուր մեկուկես ամիսը մեկ:

Ո՞ւմ կսազի այս թրենդը

Ի տարբերություն վառ պղնձի և կարմիր երանգների, Bropper-ը կարող է հարմարվել ցանկացած տիպի՝ փոխելով միայն գույնի ուղղությունը և հագեցվածությունը՝ ոսկեգույն պղնձից մինչև կարմիր, բացից մինչև մուգ շագանակագույն:

Ինչպե՞ս է կատարվում գունավորումը

Bropper-ն ամենաարդիական գունազարդման տեխնիկան է. դրա համար օգտագործվում է նույն շատուշը, բալայաժը կամ AirTouch-ը: Շագանակագույն մազերով կանանց համար բավական է բացված հատվածերը ներկել կարմիր կամ պղնձագույն, իսկ ավելի մուգ կամ բաց բնական երանգների դեպքում նախ պետք է շագանակագույն հիմք ստեղծել։

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում