ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երուսաղեմում шհшբեկչություն է տեղի ունեցել․ կան վիրшվпրներ

Երուսաղեմում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Հրատարակության տվյալներով՝ ավտոբուսի կանգառում հրաձգություն է սկսվել։ Անհայտ անձը կրակ է բացել քաղաքացիական անձանց վրա և վնասազերծվել ոստիկանության աշխատակիցների կողմից։

Հաղորդվում է, որ բժիշկները տուժածներին օգնություն են ցույց տալիս՝ նրանք գտնվում են ծանր և բավարար վիճակում։ Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։

Որոշ լրատվամիջոցներ նշում են 8 վիրավորների մասին։

Կիսվել սոց․ ցանցերում