Պիցցա մակարոնով․լուսանկարներ

Ուտեստը, որը սիրում են գրեթե բոլորն առանց բացառության՝ պիցցան, այժմ կարող եք պատրաստել ավելի արագ և քիչ ծախսով:

Լսած կայի՞ք, որ գրեթե ամբողջ աշխարհը գրաված երկու ճաշատեսակներ միավորվեն մեկի մեջ։ Սակայն փորձված խոհարարներն իրենց փնտրտուքներում գտնում են դասական բաղադրատոմսերի ոչ ստանդարտ լուծումներ: Այսպիսով, այժմ դուք կարող եք կարճ ժամանակում պիցցա պատրաստել մակարոնեղենից:

 

Բաղադրիչները

— Մակարոն՝ 250 գ
— Պանիր՝ 200 գ
— Նրբերշիկ՝ 3 հատ
— Ձիթապտուղ (առանց կորիզների)՝ 40 գ
— Lոլիկի կետչուպ՝ 3 ճ.գ
— Աղ՝ ըստ ճաշակի
— Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
— Թարմ ռեհան՝ ըստ ճաշակի
— Պահածոյացված եգիպտացորեն՝ 1/3 բանկա
— Չզտված բուսական յուղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

1․ Ջուրը լցրեք կաթսայի մեջ, մի քիչ աղ գցեք, դրեք կրակին։ Երբ ջուրը եռա, ավելացրեք մակարոնը և կրակն իջեցրեք, լավ խառնեք։ Եփեք մակարոնը մինչև փափկի՝ ըստ փաթեթավորման վրա նշված ժամանակի (միջինում մակարոնեղենը եփում է 7-8 րոպե):

2․  Եփած մակարոնը քամեք քամոցով, լվացեք սառը ջրով և թողեք, որ քամվի։

3․ Մակարոնը հագցրեք փայտե շամփուրների վրա (մեկ շամփուրի համար 15-16 մակարոն):

4․  Ջեռոցի տարրան պատեք խոհարարական թղթով, և վրան դրեք մակարոնով շամփուրները:

5․  Խոզանակով, առատորեն մակարոնի վրա քսեք տոմատի սոուս (կամ պարզապես կետչուպ):

6․  Պանիրը քերեք միջին քերիչով և դարսեք կետչուպով պատած մակարոնեղենի վրա։

7․  Նրբերշիկը կտրատեք բարակ շերտերով, ապա շարեք պանրի վրա։

8․  Այնուհետև, ցանկության դեպքում, կտրատեք ձիթապտուղները և շարեք դրանք մեր ապագա պիցցայի վրա: Վրան կարող եք շաղ տալ նաև պահածոյացված եգիպտացորենի հատիկները։

9․ Բացի այդ, ստացվածի վրա կարող եք շաղ տալ նաև քերած պանիր:

10․ Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան։

1․ Պիցցան ջեռոցում եփում ենք 10-15 րոպե (մինչև ոսկեգույն, ախորժելի մակերես ստանալը)։ Այնուամենայնիվ, պիցցայի պատրաստության աստիճանին հետևեք ձեր վառարանի պարամետրերին համապատասխան:

12․ Պատրաստի պիցցան հանեք ջեռոցից և մատուցեք տաք վիճակում։

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում