«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՆ» ԳՈԼԱՌԱՏ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ՎԵՍԹ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Վեսթ Արմենիան» ընդունել էր «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4։1 հաշվով՝ տեղեկացնում է armsport.am-ը:

Առաջին կեսում՝ 41-րդ րոպեին, դաշտի տերերին առաջ մղեց Էդմուն Մովսիսյանը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը 3 գոլ խփեցին։ 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Արտյոմ Ավանեսյանը, իսկ 5 րոպե անց իր թիմին առաջ մղեց Տենտեն Յենեն։

79-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Վիլֆրիդ Էզան։ 86-րդ րոպեին Տենտոն Յենեն դարձավ դուբլի հեղինակ։

«Վեսթ Արմենիան» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց և վերջին տեղում է։ «Արարատ-Արմենիան», որը 1 խաղ քիչ է անցկացրել, 6 միավորով 5-րդն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/28e47922b2db907b5538a288c2564635

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում