Չիպսեր միկրոալիքային վառարանում

Այս չիպսերը պատրաստվում են արագ: Բացի այդ, շատ համեղ են և առողջարար:

Անհրաժեշտ բաղադրիչները․

— կարտոֆիլ՝ 1-2 հատ,
— ձիթայուղի յուղ,
— ծովի աղ,
— կարմիր աղացած պղպեղ (այլ համեմունքներ կամ խոտաբույսեր):

Պատրաստման եղանակը․

1.  Կեղևահանված կարտոֆիլը կտրատել հնարավորինս բարակ։ Միկրոալիքայինի ափսեն ծածկել խոհարարական թղթով և քսել ձիթապտղի յուղ։

2. Թղթի վրա մեկ շերտով շարել կարտոֆիլը։

3. Կարտոֆիլի վրա ցանել ծովի աղ և ձեր սիրած համեմունքները:

4. Չիպսերը դնում ենք ամբողջ հզորությամբ միացված միկրոալիքային վառարանում, եփում ենք 3 րոպե, հետո պահում այնքան, մինչև պատրաստ լինեն՝ պարբերաբար փորձելով։

Բարի ախորժակ։

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում