Երշիկով աղցան’ նախաճաշին

Նախաճաշը պետք է հեշտ պատրաստվի, միաժամանակ լինի համեղ եւ  գեղեցիկ: Ահա հետաքրքիր բաղադրատոմս’ օրը լավ սկսելու համար: Բացի դրանից, որ բավականին հեշտ է պատրաստվում, նաև երկար ժամանակ ապահովագրում է Ձեզ քաղցից:

Հարկավոր է’

300 գրամ ապխտած երշիկ,
1 լոլիկ,
100 գրամ դեղին կամ ուղղակի անալի պանիր,
1 պղպեղ (որ գույնը նախընտրում եք),
100 գրամ թթվասեր:

Երշիկը նրբաբլիթների պես շերտավորել, մնացած բաղադրիչները խորանարդիկաձև կտրատել, ավելացնել թթվասերը, խառնել: Շերտավորած երշիկը փռել ափսեի մեջ, լցնել լցոնը և նրբաբլիթի պես փաթաթել: Ձեւավորեք թթվասերով և դրեք «պղպեղից ծաղիկ»:

Բարի ախորժակ

Կիսվել սոց․ ցանցերում