Աշնանային դդումի կարկանդակ ջեմով

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշնանային ոսկեգույն դդմով կարկանդակ։ Պատրաստվում է շատ պարզ և արագ՝ առանց ձվի և կաթնամթերքի օգտագործման։ Պատրաստման ժամանակը` 60 րոպե:

Բաղադրիչները

• Դդում (մաքրած)` 500 գ
• Բուսական յուղ (առանց հոտի)` 160 գ
• Շաքարավազ՝ 200 գ
• Ընկույզ՝ 60 գ
• Եգիպտացորենի օսլա` 2 ճ.գ. լ.
• Ջուր` 4 ճ.գ.
• Ցորենի ալյուր՝ 400 գ
• Աղ՝ 0,5 թ.գ.
• Խմորի փխրեցուցիչ՝ 2 թ.գ.
• Կիտրոնի կեղեւ՝ 2 թ.գ.
• Դարչին ՝ 1 թ.գ.
• Կոճապղպեղ (աղացած)՝ 0,5 թ.գ.
• Հիլ՝ 1/4 թ.գ.
• Ջեմ՝ 400 գ:

Պատրաստման եղանակը

Դդումը նախ կտրատում ենք միջին չափի կտորների (որպեսզի ջեռոցում չչորանա) և եփում ենք ջեռոցի մեջ։

Փափուկ եփած դդումը հարում ենք բլենդերով մինչեւ ստացվի խյուս:

Առանձին օսլան բացում ենք ջրով և լավ խառնում։

Պատրաստի դդումի խյուսին ավելացնում ենք կիտրոնի կեղեւը, կտրատած ընկույզը, ձեթը և նախապատրաստած օսլան և լավ խառնում։

Ալյուրն անպայման մաղում ենք, խառնում փխրեցուցիչի հետ, ավելացնում մի քիչ աղ, շաքարավազ, վանիլին, դարչինը, կոճապղպեղը, հիլը և խառնում։

Դդմի զանգվածին մաս-մաս ավելացնում ենք բաղադրիչներով հագեցած ալյուրը և հունցում խմորը։ Կստացվի խիտ խմոր։

Խմորը դնում ենք թխվածքի թղթով պատված տարրայի վրա, հարթեցնում և դնում թխելու նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև ստացվի ոսկե-դարչնագույն երանգ:

Սառեցված տորթի վրայից կտրում ենք անհարթ եզրերը։

Տորթը բաժանում ենք 2 մասի։

Տորթի մի կեսի վրա քսում ենք ջեմ և վերևից ծածկում երկրորդով կեսով։

Վերևի շերտի վրա ևս ջեմ ենք քսում և վրան ցանում տորթերի մնացորդներից ստացված փշրանքը։

Թողնում ենք մի քիչ ներծծվի, ցանկության դեպքում զարդարում ընկույզով, կտրատում և վայելում անուշաբույր խմորեղենը։

Բարի ախորժակ։

Աղբյուր’ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում