Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի:
Այս մասին այսօր՝ քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի մեկնարկին, հայտնեց Ավինյանը՝ ներկայացրնելով Աշոտ Շահբազյանին:
«Շնորհավորում եմ, պարոն Շահբազյան»,- ասաց Ավինյանը, ապա անցավ խորհրդակցության օրակարգում ընդգրկված ընթացիկ հարցերին:
