Այլևս խանութից պաղպաղակ չեմ գնում․ Տնական պլոմբիր…2 շատ հին և փորձված բաղադրատոմս

Բոլորովին բարդ չէ և շատ համեղ է: Պլոմբիրը եղել է և կմնա պաղպաղակի լավագույն տեսակներից մեկը:Առաջարկում ենք 1948 թվականի պաղպաղակի բաղադրոտմսեր՝ պատրաստվող միայն բնական բաղադրիչներից:

Բաղադրատոմս 1

շաքարավազ՝ 100գ
կաթ՝ 125գ
վանիլին՝ 5գ
35% յուղայնությամբ սերուցք՝ 300գ
ձու՝ 3 հատ
Պատրաստման եղանակ.

Կաթը լցնել կաթսայի մեջ, հասցնել եռման աստիճանի, ավելացնել շաքարավազն ու վանիլինը, թողնել, որ սառի: Հետո սառած կաթի մեջ ավելացնել ձվի դեղնուցները, տաքացնելով հասցնել խտացրած կաթի խտության:

Առանձին տարայի մեջ հարել սերուցքը՝ մինչ խիտ զանգված կստացվի, խառնել այն կաթնային զանգվածի հետ, լավ խառնել և դնել սառցարանը: Յուրաքանչյուր ժամը մեկ պաղպաղակը պետք է հանել սառցարանից և խառնել:

Բաղադրատոմս 2

սերուցք 10%՝ 200մլ
սերուցք 35%՝ 500մլ
ձու՝ 4 հատ
վանիլին՝ 1/8 թ.գ.
շաքարի փոշի՝ 1 բաժակ
Պատրաստման եղանակ.

Ձվի դեղնուցն անհրաժեշտ է խառնել շաքարի փոշու հետ՝ մինչ սպիտակ զանգված կստացվի: Քիչ-քիչ ավելացնել 10% սերուցքը: Լավ խառնել, ավելացնել վանիլինը և դնել թույլ կրակի վրա: Անդադար խառնելով՝ զանգվածը հասցնել գրեթե եռման աստիճանի:

Զանգվածն անցկացնել քամիչով, թողնել, որ սառի, բայց ոչ ամբողջությամբ: 35% սերուցքը հարել, ավելացնել առաջին զանգվածին, կրկին խառնել և դնել սառցարանը: Ցանկալի է պարբերաբար հանել սառցարանից և խառնել:

Կիսվել սոց․ ցանցերում