Ձկան կոտլետ՝ թթվասերով

Ձկան այս կոտլետները պատրաստվում են նվազագույն բաղադրիչներով: Կարող եք պատրաստել թավայի մեջ կամ վառարանում․ համեղ կլինի:

Բաղադրիչները

— 1 կգ ցանկացած սպիտակ ձկան փափուկ միս
— Թթվասեր (300-450գ)
— Հավի ձու՝ 1 հատ
— Ցորենի ալյուր՝ 2 ճաշի գդակ (ալյուրն անհրաժեշտ է զանգվածի ավելի լավ խտություն ապահովելու համար)
— Գլուխ սոխ՝ 3 հատ
— Կանաչեղեն՝ ըստ ճաշակի
— Կանաչ սոխ՝ 0,5 փունջ
— Աղ՝ ըստ ճաշակի
— Սև պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման ժամանակը՝15 րոպե։

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատում ենք:

Սոխը և ձկան միսն անցկացնում ենք մսաղացով։

Աղացած միսին ավելացնում ենք համեմունքները, ձուն, աղ և պղպեղ:

Խառնում ենք: Անհրաժեշտության դեպքում ալյուր ենք ավելացնում:

Պատրաստում ենք սալորի կամ ծիրանի չափ գնդիկներ:

5 րոպե բոլոր կողմերից տապակում ենք։

Կոլոլակները պատում ենք թթվասերով:

Փակ կափարիչով եփում ենք 10 — 15 րոպե:

Պատրաստ է: Բարի ախորժակ։

Աղբյուր’ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում