Աժ խորհուրդը հստակեցրել է վաղվա նիստի օրակարգը. նախագծում 36 հարց կա

Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 4-ին գումարել է նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 36 հարց:

Կիսվել սոց․ ցանցերում