Կարկանդակը պատրաստվում է շատ արագ, այն ստացվում է հյութեղ, սննդարար և անչափ համեղ: Սեղանից կփախցնեն անմիջապես:
Բաղադրիչները.
• Միս (խաշած) ՝ 200 գր
• Պանիր՝ 160 գ
• Սոխ (կարագով տապակած)՝ 150 գ
• Մածուն՝ 200 գր
• Ալյուր՝ 160 գ
• Սամիթ՝ 20 գ
• Աղ՝ 3 գ
• Պղպեղի խառնուրդ՝ 1 գ
• Հավի ձու՝ 2 հատ
• Փխրեցուցիչ։
Պատրաստման ժամանակը’ 45 րոպե։
Պատրաստման եղանակը․
— Խորը ամանի մեջ կոտրել ձվերը, ավելացնել աղը և պղպեղը, խառնել:
— Ավելացնել մածունը, ալյուրը, փխրեցուցիչը, խառնել:
— Սամիթը մանր կտրատել:
— Պանիրն անցկացնել քերիչով:
— Խմորի մեջ ավելացնել պանիրը, սոխը, սամիթը, մանր կտրատած միսը, խառնել:
— Խմորը դնել կաղապարի մեջ, հավասարեցրեցնել:
— 35 րոպե եփել 180° տաքացրած ջեռոցում:
Համեղ, անուշաբույր կարկանդակը պատրաստ է։ Բարի ախորժակ։
