Արայիկ Հարությունյանին նմանակող, ծաղրող քաղաքացուն ոստիկանությունում ծեծել են

Արցախցի Դավիթ Մինասյանը, որ ֆեյսբուքյան եթերներում հաճախ նմանակում, երբեմն էլ ծաղրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տարվել է ոստիկանություն։

«Ես ազատության մեջ եմ հիմա։ Բայց շատ բողոքներ ունեմ։ Ուզում եմ իմանալ՝ Ոստիկանությունը խի՞  ա ինձ բռնել տարել Ասկերանի ոստկանությունում 1 օր ինձ դատել։

Ինձ ծեծել են,  դրա պատասխանը պիտի տան, ի՞նչ իրավունքով են ծեծել ինձ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել բռնության հետևանքները։

Ավելի վաղ նա ուղիղ եթեր էր մտել նախագահականի շենքի դիմաց տեղադրված վրանից ու հայտարարել՝ դեռ իրեն չեն բռնել։

Կիսվել սոց․ ցանցերում