Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Երևանի մետրոպոլիտենը 45 նոր շարժակազմ ձեռք կբերի։ Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրել է, որ շուտով այդ նպատակով կհայտարարվի մրցույթ.
«Մեզ մոտ շահագործվող վագոնները 1976թ. արտադրության են»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ մետրոպոլիտենի շարժակազմը, թեև իրականացված որոշակի կոսմետիկ աշխատանքներին, հին է ու կարիք ուներ փոխարինման։
Ավինյանը նշել է, որ այս հարցը նաև կառավարության հետ կքննարկեն։
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են նաև, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մեկ շաբաթում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 414 հազար 040 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2785 շարժակազմ: Փոխարինվել են 59 փայտակոճեր: