Կաթնաշոռով թխվածք՝ թթվասերային կրեմով

Առաջարկում ենք փրփրուն, փափուկ թխվածք, որը սիրում են թե մեծերը, թե փոքրերը:

Հեշտ պատրաստվող և առողջարար այս թխվածքը կուրախացնի կաթնաշոռի սիրահարներին:

Բաղադրիչները․

• Կաթնաշոռ (տնական)՝ 1 կգ
• Սպիտակաձավար 0,5 բաժակ:
• Հավի ձու՝ 2-3 հատ:
• Շաքարավազ՝ 0,7 բաժակ:
• Թթվասեր՝ 0,5 բաժակ:
• Կաթ՝ 0,5 բաժակ:
• Չամիչ։
• Վանիլին։
• Աղ։

• Կարագ (կաղապարին քսելու համար)։

Պատրաստման եղանակը․

Եթե ցանկանում եք փրփրուն թխվածք, հարկավոր է վերցնել ոչ թե 400-500 գ կաթնաշոռ, ինչպես տրված է հիմնական բաղադրատոմսում, այլ 2 անգամ ավելի: Սպիտակաձավարի վրա նախօրոք լցրեք կաթ, թող ներծծվի: Թրջեք չամիչը՝ թող ուռի:

Ձվերը հարեք շաքարավազի հետ միասին: Կաթնաշոռին ավելացրեք մի պտղունց աղ, սպիտակաձավարը, ձվերը՝ շաքարավազով, վանիլին, չամիչը, թթվասեր կամ մածուն (խմորված կաթից ինչ-որ բան):

Ստացվածը լցրեք կարագով յուղած և սպիտակաձավարով կամ ալյուրով պատված կաղապարի մեջ, հարթեցրեք:

Վրայից քսեք ձու կամ թթվասեր (կամ դեղնուց + թթվասեր):

50-60 րոպե թխեք նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 աստիճանում:

Թողեք սառչի: Կտրատեք։ Մատուցեք թթվասերով, հատապտուղներով, մուրաբայով, մեղրով և այլն:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում