Առաջնորդողներն են, որ, մի քիչ ծայրահեղ ասած՝ վայրենիներից կարող են կերտել արդիական հասարակություն, եւ արդիական հասարակությանը կարող են դարձնել վայրենի ցեղախումբ

Ինչպես երեւում է, Ադրբեջանին շատ ուժեղ են ճնշում արեւմտյան հարթակ բանակցության տանելու համար: Դրա համար որոշեց հայաստանցի զինվոր սպանել սահմանին: Մնում է «հուսալ», որ չափից շատ չեն «ճնշի», այլապես Բաքուն հազիվ թե բավարարվի մեկ զոհով: Կթվա հեգնա՞նք: Զինվորի մահը ողբերգություն է, ինչ հեգնանք: Մեզ են հեգնում, վկան՝ Տոյվո Կլարայի գրառումը: Հեգնանք չէ բա ի՞նչ է, երբ դիպուկահարը հայ զինվոր է սպանում սահմանին, իսկ Կլարան գրում է, թե մտահոգիչ հաղորդագրություններ են: Եվ ոչ մի դատապարտում, այլ ընդամենը՝ «ԵՄ-ն մշտապես համագործակցում է Երևանի և Բաքվի հետ: Խիստ կարևոր է, որ տեղերում հանգստություն տիրի և բանակցությունների սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»:

Կիսվել սոց․ ցանցերում