Փափուկ կեքսեր՝ հապալասով

Հապալասի կեքսերը պարզ, աներևակայելի համեղ, նուրբ և, ամենակարևորը, առողջարար աղանդեր են: Երեխաները հատկապես պաշտում են այս փոքրիկ բլիթները, ուստի ավելի լավ է պատրաստեք ձեր սեփական ձեռքերով:

Խմորը հունցելու համար դուք կծախսեք ընդամենը հինգ րոպե ժամանակ, և ևս մոտ կես ժամ կպահանջի թխելը:

Խմորը կարելի է պատրաստել կեֆիրի, կաթնաշոռի, կաթի կամ թթվասերի հիման վրա: Մեր դեպքում հապալասով կեքսի համար առաջարկում ենք օգտագործել թթվասեր, քանի որ վիտամին A-ն, որով հարուստ է այս հատապտուղը, ավելի լավ է կլանվում, երբ զուգորդվում է ճարպերի հետ:

Հապալասը հրաշագործ հատապտուղ է, այն բարենպաստ ազդեցություն ունի տեսողության վրա, բարելավում է մարսողությունը և այլն, այնպես որ որոշեք խմորի մեջ հապալասի քանակը՝ առաջնորդվելով ձեր ճաշակով:

Բաղադրիչները․

Ձու՝ 2 հատ
Կարագ՝ 50 գ
Ալյուր՝ 250 գ
Կաթնաշոռ՝ 200 գր
Հապալաս՝ 150 գ
Շաքարավազ՝ 150 գ
Թթվասեր՝ 50 մլ
Փխրեցուցիչ՝ 10 գ:

Պատրաստման եղանակը․

Ձվերը կոտրեք ամանի մեջ, ավելացրեք շաքարավազը և հարեք մինչև փրփրելը:

Խորը ամանի մեջ տեղադրեք մեծ մաղ և վրան լցրեք ամբողջ կաթնաշոռը: Անցկացրեք այն մաղի նիչով գդալի կամ բահիկի օգնությամբ: Նուրբ կաթնաշոռ կարող եք ստանալ նաև բլենդերի միջոցով:

Կաթնաշոռն ավելացրեք ձվի խառնուրդին, հարեք մինչև ստանաք համասեռ զանգված: Մաս-մաս ավելացրեք ալյուրը և փխրեցուցիչը ու խառնեք:

Հապալասը նրբորեն լցրեք խմորի վրա, բահիկով խառնեք:

Ստացված զանգվածը լցրեք կաղապարների մեջ, դրեք ջեռոցի մեջ:

Թխեք 190 աստիճանի տակ, 30-35 րոպե:

Աղբյուր’ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում