Օստրի

Վրացական «Օստրի» ուտեստը պատրաստվում է տավարի փափուկ մսից՝ ավելացնելով թթու վարունգ կամ կանաչ լոլիկ:

Բաղադրիչները

— 600 գր տավարի միս
— 4 հատ սոխ
— 4 հատ կծու պղպեղ
— 5 հատ լոլիկ
— 3 հատ թթու վարունգ
— 3 պճեղ սխտոր
— 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
— 1 թեյի գդալ գինձ
— 1 թեյի գդալ կծու կարմիր պղպեղ
— 0,5 թեյի գդալ խմելի սունելի
— 2 հատ դափնու տերև
— սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի
— 50 գր կարագ
— ռեհան՝ ըստ ճաշակի
— 1 փունջ մաղադանոս
— համեմ՝ ըստ ճաշակի ։

Պատրաստման եղանակը

1. Մսը կտրատում ենք փոքր կտորներով՝ մինչև 3 սմ: Դնում ենք կաթսայի մեջ, ջուր լցնում, եռացնում, հավաքում քափը: Կրակի վրա պահում ենք մինչև լրիվ եփելը՝ դափնու տերևով և սեւ պղպեղի հատիկներով: Ժամանակը կախված է նրանից, թե ինչ տեսակի միս եք ընտրել: Միջինում եփվում է 45 րոպե: Այնուհետև միսը հանում ենք, արգանակը քամում: Վերջինս ավելի ուշ պետք է գալու:

2. Օստրին նպատակահարմար է եփել մեծ, թավայի մեջ կամ հաստ պատերով կաթսայում: Թավայի մեջ հալեցնում ենք կարագը, մեջը լցնում խաշած տավարի միսը և մոտ 5 րոպե տապակում՝ մինչև որ կարմրի: Մսին ավելացնում ենք մանր կտրատած սոխը (կես սոխը թողնում ենք մատուցելու համար): Խառնելով տապակում ենք մոտ 5 րոպե՝ մինչև սոխը կարմրի:

3. Կլպում ենք լոլիկը, կտրատում խորանարդիկներով: Մեկ կարմիր կծու պղպեղը մաքրում ենք կորիզներից և միջնապատերից, կտրատում: Լոլիկը և պղպեղն ավելացնում ենք մսի և սոխի վրա, 10 րոպե եփում։

4. Տասը րոպեն բավարար է, որպեսզի հասած լոլիկը փափկի. ավելացնում ենք կտրատած սխտորը, մանր կտրատած վարունգը, տոմատի մածուկը (եթե անհրաժեշտ է՝ կարելի է լցնել ավելին, քան նշված է բաղադրատոմսում), գինձը, խմելի սունելին, աղացած կծու պղպեղը, խոշոր աղ … Ամբողջը լավ խառնում ենք: Լցնում ենք արգանակը, բայց ոչ շատ՝ օստրին ապուր չէ։ Եթե իսկապես «կծու» եք ուզում, ապա ավելացրեք մի քանի ամբողջական կծու պղպեղ:

5․ Արգանակով եփում ենք մոտ 5-8 րոպե, այնուհետև ավելացնում մանր կտրատած մաղադանոսը, ռեհանը, լավ խառնում և անջատում: Մատուցելուց առաջ թողնում ենք մնալ 15-20 րոպե:

6. Սպիտակ սոխը բարակ կտրատում ենք կիսաօղակների, նաև՝ համեմը: «Օստրին» մատուցվում է տաք վիճակում, անպայման պատված սպիտակ սոխով, կանաչ համեմով: Մի մոռացեք ափսեի վրա դնել կծու պղպեղ: Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում