Մայր Աթոռն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր шրցшխցիների համար. ինչպես դիմել

Ամենայն հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների համար:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել այն թեմի առաջնորդարան, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքը:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1․ Ծնողների անձնագրերի պատճեներ,

2․ Ամուսնության վկայականի պատճե,

3․ Երեխաների ծննդյան վկայականների պատճեներ,

4․ Տեղեկանք՝ ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի, հնարավորության դեպքում՝ նաև ՀՀ տեղափոխվելու թվականի վերաբերյալ,

5․ Տեղեկանք՝ բանկային հաշվի վերաբերյալ։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ դեկտեմբերի 20-ը:

Ստորև ներկայացվում են ծրագրի պատասխանատուների կոնտակտային տվյալներն ըստ թեմերի՝

Արարատյան Հայրապետական թեմ (Սուրբ Սարգիս եկեղեցի) – 093269620

Արագածոտնի թեմ (Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի) – 077049214

Արթիկի թեմ (ք․ Արթիկ, Տոնականյան 11/1) – 041051253

Արմավիրի թեմ (Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի) – 093021559

Գեղարքունիքի թեմ (Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Գր․ Լուսավորչի փ․ 22) – 041120057

Գուգարաց թեմ (Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Զաքարյան փ․ 33) – 055114431

Կոտայքի թեմ (ք․ Ծաղկաձոր, Կեչառեցու 5) — 022360629

Մասյացոտնի թեմ (Սուրբ Թադեոս եկեղեցի) – 077807015

Սյունիքի թեմ (Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) – 098692163

Վայոց Ձորի թեմ (Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի) – 093228226

Տավուշի թեմ (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, Իջևանյան փ․ 5) — 077005101», — նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում