Այս հիանալի, անուշաբույր և շատ հագեցնող ուտեստը պատկանում է վրացական խոհանոցին:
Խմելի սունելիի, թարմ կանաչիների, սխտորի, կարտոֆիլի և խոզի այս հիանալի համադրությունը ձեզ անտարբեր չի թողնի:
Բաղադրիչները
• Խոզի միս (նախընտրելի է պարանոցի հատվածից)՝ 500 գ
• Կարտոֆիլ ՝ 4 հատ
• Լոլիկ՝ 1 հատ
• Սխտոր՝ 2 պճեղ
• Սոխ՝ 1 հատ
• Ռեհան՝ 1 թեյի գդալ:
• Խմելի-սունելի՝ 1 թեյի գդալ:
• Մաղադանոս՝ 1 փունջ:
• Սամիթ՝ 1 փունջ:
• Բուսական յուղ՝ 3 ճաշի գդալ։
Պատրաստման ժամանակը՝ 50 րոպե։
Չափաբայինը՝ 4 հոգու համար
Պատրաստման եղանակը
Խոզի միսը կտրատեք միջին մեծության կտորներով և բուսական յուղի հետ միասին լցրեք թավայի մեջ: Խառնելով տապակեք 30 րոպե, մինչև կտորները բոլոր կողմերից կտապակվեն:
Կտրեք սոխը կիսաօղակներով և լցրեք միսի վրա, ավելագրեք մի փոքր աղ: Տապակեք ևս 10 րոպե:
Կարտոֆիլը կտրեք ինչպես ձեզ դուր է գալիս: Մեկ այլ թավայի մեջ տապակեք մինչեւ պատրաստ լինելը եւ մի մոռացեք աղ ավելացնել:
Սխտորը մանր կտրատեք: Կարտոֆիլը լցրեք մսով լի թավայի մեջ: Վրան ավելացրեք սխտորը: Խառնեք:
Այնուհետև ավելացրեք խմելի-սունելին, ռեհանը (կարելի է և չորացած, բայց թարմով այն շատ ավելի համեղ է), մի քիչ մաղադանոս և սամիթ:
Լոլիկը կտրատեք շերտերով, լցրեք թավայի մեջ, խառնեք և բարձր կրակի վրա եփեք 1 րոպե:
Եվ՝ վերջ։ Բուրավետ օջախուրին պատրաստ է: Մատուցելիս վրան ավելացրեք մնացած կանաչեղենը:
Աղբյուր` LADYNEWS.am
