Այժմ քաղաքական գործիչները պադեզդներում չեն սպшնվում, ժողովրդի վրա չեն կրшկում. Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետը արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցերին։

Վերջինիս հետաքրքիր էր՝ իշխանությունը ուսումնասիրել է ժողովրդավար այն երկրների մոտ պատկերը, որոնց ձգտում է հասնել․ «Ուսումնասիրել եք՝ արդյո՞ք քանի հոգի է կալանավորված ֆեսբուքյան գրառման համար, քանի հոգի է հետապնդվում այլակարծության համար»։

ՀՀ վարչապետը պատասխանելով հարցին՝ նկատեց՝  այլ երկրների վիճակագրությանը չեն հետևում, բայց մի բան հստակ կարող են ասել․ «Կարող ենք համեմատել ՀՀ նախկին շրջանի վիճակագրության հետ և կարող ենք ասել, որ քաղաքական գործիչները պադեզդներում չեն սպավում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա նրա հետ բիզնեսում փայ չեն մտել, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում։ Մենք հետևում ենք միջազգային կազմակերպությունների զեկույցներին, որոնք արձանագրում են ՀՀ առաջընթացը ժողովրդավարության ոլորտում։ Համարում ենք, որ մեր ժողովրդավարությունը անթերի է, հասել ենք մեր երազած ժողովրդավարութայնը, այդպես չենք համարում։ Հասնելու ենք անկախ դատական համակարգի մեր իդեալին»։

Ոստիկանության հանդեպ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Լևոն Քոչարյանն էլ՝ արձագանքելով վարչապետին ասաց, թե տեսնում է ինչ է կատարվում դատավորների ու քննչականների մոտ․ «Կարող եմ ես խոսել, որ վարչապետի շարասյունը հղի կնոջ է գցում ավտոյի տակ, լայախ չի անում կանգնի։ Ես այդ դաշտ չեմ մտնում, կոնկրետ հարց եմ տալիս երկակի ստանդարտների մասին։ Տեսնում ենք շատ հստակ, թե ինչ է կատարվում դատավորների քննչականների պահվածքում։ Երբ խոսքը գնում է որևէ գործընթացի մասին, պարզապես պեչատում են։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իրավունք ունեն հիշել Լեո–Պարոնյան փողոցում տեղի ունեցած միջադեպը նրանք, ովքեր Առագաստ սրճարանում ծեծելով սպանել են հայ հեղափոխական դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանին։ Սահմանադրական իմ պարտականությունն է պատասխանել Ազգային ժողովի պատգամավորների հարցերին և ես չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելուց, որովհետև մանավանդ դրանք շատ մեծ օգուտներ են բերում և ընդհանրապես խոհրդարանական հարթակը օգտագործելը  շատ օգտակար է։ Դուք տալիս եք ձեր հարցը, ես տալիս եմ իմ պատասխանը, ես տալիս եմ այն պատասխանը, որը դուք պետք է ընդունեք ի գիտություն»։

Կիսվել սոց․ ցանցերում