Աղցան «Շիկահեր»

Այս աղցանի համար նախատեսված բաղադրիչները յուրաքանչյուրը կգտնի իր սառնարանում: Բայց, հավատացեք, այն լիովին իր արժանի տեղն ունի անգամ տոնական սեղանին: Իսկ հյուրերը կասեն. «Այ, թե համեղ է»:

Բաղադրիչները.

• Լոլիկ (փոքր)՝ 4 հատ
• Երշիկ (խաշած կամ չոր, ով՝ ինչ նախընտրում է)՝ 150 գ
• Պինդ պանիր՝ 100 գ
• Կարտոֆիլ (մեծ)՝ 3 հատ
• Մայոնեզ՝ 200 գ
• Սխտոր՝ 1 պճեղ:
• Արևածաղկի ձեթ՝ (կարտոֆիլը տապակելու համար)

Պատրաստման եղանակը․

Սկսենք կարտոֆիլից: Մաքրում ենք, լվանում, անցկացնում քերիչով: Լավ լվանում ենք, չորացնում խոհանոցային սրբիչի վրա:

Երբ կարտոֆիլը չորանա՝ այն տապակում ենք մեծ քանակությամբ արևածաղկի ձեթով, այնուհետև գդալով լցնում անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներծծվի:

Մեծ ափսեի մեջ մեկ շերտով դասավորում ենք կլոր կտրատած լոլիկը։

2 ճաշի գդալ մայոնեզը խառնում ենք ճզմած սխտորի հետ: Խառնուրդը քսում ենք լոլիկի վրա:

Նրբերշիկը կտրատում ենք բարակ տաշեղներով և շարում լոլիկի վրա:

Վրան մայոնեզով «ցանց» ենք անում:

Պանիրն անցկացում ենք քերիչով և լցնում երշիկի վրա:

Վրայից կրկին մայոնեզի «ցանց» ենք անում:

Այժմ վրայց տարածում ենք տապակած կարտոֆիլը: Վրայից ոչինչ քսելու կարիք չկա:

Թողնում ենք կես ժամ հանգստանա, որից հետո կարելի է վայելել:

Բարի ախորժակ։

 

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում