Ադրբեջшնում նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ. 20 տարի նախագահող шլիևը կրկին կառաջադրվի

Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ։

Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրություն՝ նախագահական արտահերթ ընտրությունների օր սահմանելով փետրվարի 7-ը:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել 2024 թվականի փետրվարի 7-ին ԱՀ նախագահի արտահերթ ընտրությունների նշանակումը և դրանց անցկացումը ԱՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։

Ընտրությունները ավելի շուտ անցկացնելու պատճառները չեն հաղորդվում։

Հաջորդ նախագահական ընտրությունները, ըստ սահմանված կարգի, Ադրբեջանում պետք է կայանային 2025 թվականի հոկտեմբերին։

Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով։ Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին։

Ալիևը, ով երկիրը ղեկավարում է արդեն շուրջ 20 տարի, կարող է կրկին հավակնել հանրապետության նախագահի պաշտոնին։

Կիսվել սոց․ ցանցերում